Միջազգային 

Սահմանային գոտու լարվածությունը մտահոգիչ է. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն իր մտահոգությունը հայտնեց սահմանային գոտում տեղի են ունեցող լարվածության վերաբերյալ։

«Մենք շատ մտահոգ ենք այն բոլոր սպանությունների ու վայրագությունների հետ կապված, որ սահմանային գոտում տեղի են ունենում: Ես տեղեկացա, որ անցած գիշեր սահմանին ևս մեկ զինվոր է սպանվել ու մեկ քաղաքացիական անձ: Իրականում մենք շատ մտահոգ ենք ու պաշտպանում ենք այն հայտարարությունը, որ արեցին Մինսկի խմբի համանախագահները Կրակովում, որ պետք է լարվածությունը թուլացնել, հարցին տալ խաղաղ լուծում բանակցությունների սեղանի շուրջ»,-լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:

Նույն շարքից