Միջազգային 

Մերկելն ու Օլանդը մերժել են Պուտինին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեկնում են Մոսկվա` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի անջատողականներին ավելի մեծ ինքնավարություն և տարածք տրամադրելու մասին նրա գաղտնի առաջարկը քննարկելու նպատակով: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով արևմտյան պաշտոնյայի, ով ցանկացել է անանուն մնալ, գրում է korrespondent.net-ը:

 

Մերկելը և Օլանդը մերժել են այդ առաջարկը, ինչի կապակցությամբ էլ պլանավորել են Մոսկվա այցը: Թերթի տվյալներով՝ արևմտյան առաջնորդները մեկնում են Մոսկվա՝ իրենց հակադիր առաջարկով: Կիև կատարած այցի նախօրեին Օլանդը և Մերկելը հայտարարել են, որ կայցելեն Մոսկվա:

 

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ առաջնորդները որոշել են «նոր նախաձեռնությամբ» հանդես գալ: Նա հավելել է, որ նոր առաջարկ կանի, որը հիմնված կլինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության վրա: Մոսկվա այցի նպատակն Օլանդը նշել է համաձայնության տեքստի կազմումը, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար:

Նույն շարքից