Միջազգային 

Ուկրաինան խնդրում Է Ռուսաստանին արտահանձնել Յանուկովիչին

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը դիմել Է Ռուսաստանին՝ խնդրելով արտահանձնել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Այդ մասին  ելույթ ունենալով Գերագույն ռադայում, ասել Է հանրապետության գլխավոր դատախազ Վիտալի Յարյոման:


«Ես դիմել եմ ՌԴ-ի գլխավոր դատախազ Չայկային՝ խնդրելով նրանց արտահանձնել Ուկրաինային»,-ասել Է Յարյոման:


Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որն այդ պաշտոնում ընտրվել Էր 2010 թվականին, անցյալ տարվա փետրվարին պաշտոնազրկվել Է Կիեւում տեղի ունեցած զանգվածային ելույթներից հետո:


Յանուկովիչին եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց մեղադրել են խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների մեջ եւ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել:


Ինչպես նշում Է BBC-ն, Յանուկովիչի գտնվելու վայրը ստույգ հայտնի չԷ. վերջին անգամ նա հանրությանը երեւացել Է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում:

Նույն շարքից