Միջազգային 

Մերկելն ու Օլանդը մեկնել են Մոսկվա

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը մեկնել է Մոսկվա Ուկրաինայի հարցով պլանավորված եռակողմ հանդիպմանը, որին կմասնակցի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մեկնելուց առաջ Օլանդը հայտարարել է, որ ինքը ուղեւորվում է Ռուսաստան՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում համաձայնություն ձեռք բերելու նպատակով։ Առաջին հերթին անհրաժեշտ է հասնել հրադադարի ռեժիմի պահպանմանը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ Ընդ որում՝ «հրադարաը ընդամենը առաջին քայլն է, այնուհետեւ անհրաժեշտ է ձեռք բերել համապարփակ համաձայնություն», ընդգծել է Օլանդը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մոսկվա կատարվելիք այցի նախաշեմին հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամը հնարավոր է կարգավորել միայն դիվանագիտական ճանապարհով։ «Մենք չգիտենք՝ Մոսկվայի հետ բանակցությունները երկար կտեւեն, թե՝ կարճ, սակայն մեկ բան է հասկանալի, որ մենք պետք է լուծենք այս հակամարտությունը եւ ամենակարեւորը՝ դադարեցնենք արնահեղությունը»,- հայտարարել է Մերկելը Բեռլինում։

Ընդ որում «Ցանկացած որոշում պետք է հիմնված կլինի Մինսկի համաձայնության վրա»,- նշել է Մերկելը։

Նույն շարքից