Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինացիները կասետային ռումբեր են օգտագործել… ԱՄՆ-ի մեղավորության պատճառով: Նման աղմկահարույց հայտարարություն է արել սենատոր Ջոն Մաքեյնը, խոստովանելով, որ ուկրաինական ուժայինները կասետային ռումբեր են օգտնագործել, քանի որ Միացյալ նահանգները նրաց չեն տրամադրել անհրաժեշտ զենքն ու զինամթերքը:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի աշնանը Կիեւ կատարած այցի ընթացքում նա ուկրաինական իշխանություններին խոստացել էր գործադրել բոլոր ջանքերը զենք մատակարարելու համար:
Փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ Վաշինգտնոնը չի բացառում նման որոշման հավանականությունը: Մասնավորապես Ուկրաինա զենք առաքելուն կողմ են Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը, Սպիտակ տան ու Պենտագոնի որոշ բարձրաստիճան ներկայացուցիչներ: