Միջազգային 

ԱՄՆ-ը Ուկրաինային, Մոլդովային ու Վրաստանին կօժանդակի ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունում

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ-ը Ուկրաինային, Մոլդովային ու Վրաստանին կօժանդակի ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունում:

Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի 2013թ.-ի ազգային ստրատեգիական անվտանգության զեկույցում, միաժամանակ ընդգծելով, որ Սպիտակ տունը կօժանդակի իր գործընկերներին՝ Վրաստանին, Մոլդովային ու Ուկրաինային դյուրացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հետ ու ապահովել սեփական անվտանգությունը:

 

Մոսկվան բազմիցս հայտարարել է Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու կարեւորության մասին:

 

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ դա բխում է ուկրաինական ժողովրդի շահերից ու ապահովում Եվրոպական տարածաշրջանի անվտանգությունը:

 

Միաժամանակ, փորձագետների կարծիքով առաջիկա 20 տարում Ուկրաինան հնարավորություն չի ունենա անդամակցել ՆԱՏՕ-ին, բացի այդ ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար Անդերս Ֆոգը նշել է, որ ալյանսին միանալու համար Ուկրաինան պետք է կատարի մի շարք նախապայմաններ:

Հյուսիսատլանտյան ալյանսը իր կազմում չի ընդունում տերիտորյալ հավակնություններ ունեցող երկրներին, իսկ Ուկրաինան հավակնություններ ունի Ղրիմի նկատմամբ, որը հանրաքվեի միջոցով ընդգրկվել է Ռուսաստանի կազմում:

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից