Միջազգային 

Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի առթիվ 1915 մետրանոց դրոշ կպատրաստեն

Թուրքիայում որոշել են Չանաքքալեի ճակատամարտի (Գալիպոլիի ճակատամարտ) 100- ամյակին նվիրված 1915 մետր երկարությամբ և 3 մետր լայնությամբ թուրքական դրոշ պատրաստել:

 

Ինչպես տեղեկացնում է Haberler կայքը, ակնկալվում է, որ այդ չափսերով թուրքական դրոշը կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում:

 

Գալիպոլիի ճակատամարտին նվիրված այդ քայլը տեղի է ունենալու մարտի 18-ին` այն օրը, երբ սովորաբար Թուրքիայում ընդունված է եղել տոնել այն:

 

Դրոշի վրա երկու մետր միմյանցից հեռավորությամբ կիսալուսինն ու աստղն են տեղ գտնելու:

 

Այդ օրը երեկոյան կայանալիք միջոցառմանը երիտասարդները դրոշը տանելու են իրենց ուսերի վրա:

 

Ավելի ուշ դրոշը հանձնվելու է Չանաքքալեի քաղաքապետարանին` որպես հուշ:

Նույն շարքից