Մյունխենում տեղի է ունենում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Գերմանիայի էկոնոմիկայի նախարար, փոխկանցլեր Զիգմար Գաբրիելի հանդիպումը: Հանդիպումը տեղի է ունենում փակ դռների հետևում, հաղորդում է korrespondent.net-ը:
Հանդիպումից առաջ Գաբրիելը կատակով դժգոհել է Լավրովին, թե արթնացել է առավոտյան ժամը չորսին, իսկ ուրբաթ օրն ընդհանրապես արթնացել է գիշերը ժամը մեկին:
«Այս օրերի ընթացքում քնել եմ երեք ժամ, որպեսզի Ձեզ տեսնեմ»,- կատակել է նա:
Սպասվում է, որ Լավրովը շաբաթ օրը նաև հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Անվտանգության համաժողովին առաջինը ելույթ կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իսկ այնուհետև նախատեսված են Լավրովի, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ելույթները: