Միջազգային 

Բայդեն. Ուկրաինական հարցում իր դիրքորոշումը չփոխելու դեպքում Ռուսաստանը կհայտնվի ինքնամեկուսացումում

Ինչպես տեղեկացնում Է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինական հարցում իր դիրքորոշումը չփոխելու դեպքում Ռուսաստանը կհայտնվի ինքնամեկուսացումում:

 

Այդ մասին Մյունխենյան կոնֆերանսում ունեցած ելույթին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, հույս հայտնելով, որ Ռուսաստանը մի գեղեցիկ օր կհրաժարվի իր ներկա քաղաքականությունից ու կինտեգրվի միջազգային տնտեսական համակարգին:

 

Նրա խոսքերով, արտասահմանյան ներդրումները կշարունակվեն այն Ռուսաստանում, որ ապագայում հույս ունի տեսնել միջազգային հանրությունը:

Բացի այդ Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը ժամանակին օժանդակել էր ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի ստեղծման, Ռուսաստանի մի շարք միջազգային կազմակերպություններին անդամագրվելու հարցերում:

 

 

Նույն շարքից