Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայման մարտավարությունը առճակատում է հրահրում ու սպառնում ընդհանուր անվտանգությանը:
Լավրովի ու Սթոլթնբերգի հանդիպումը կայացել է Մյունխենյան խաղաղության կոնֆերանսի շրջանակներում, որի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարը ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ներկայիս ստրատեգիան իրագործվում է ոչ թե անվտանգության ապհովման նկատառումներով, այն նպատակ է հետապնդում ալյանսի զորամիավորումների տեղաբաշխումը ռուսական սահմանների երկյանքով, ինչը ավելորդ լարվածություն կստեղծի տարածաշրջանում: