Միջազգային 

Պուտին. Ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ է աշխատել ու լինել պատասխանատու

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել լարված աշխատել եւ պատասխանատվությամբ վերաբերվել աշխատանքին՝ «ճգնաժամի ուրվականից վախենալու փոխարեն»:


«Ասվեց նաեւ, թե աշխարհում շրջում է ճգնաժամի ուրվականը: Մենք գիտենք, որ առաջ շրջում էր կոմունիզմի ուրվականը»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ՌԴ անկախ Արհմիությունների դանշության համագումարում:


«Մեր ավանդական կրոնների ներկայացուցիչներն ասում են՝ բավարար է դիմել Աստծուն, եւ ուրավականներն արդեն սարսափելի չեն լինի»,- նշել է Պուտինը:

 

 

 

Նույն շարքից