Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Մյունխենում սկսվել են բանակցությունները Գերմանիայի ու Ռուսաստանի արտգործնախարաներ Սերգեյ Լավրովի ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի միջեւ:
Այդ մասին տեղեկացրել են Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից, նշելով, որ բանակցությունների հիմնական թեման Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների միջեւ Ոկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համաձայնագրի քննարկումն է:
Հանդիպման սկզբում արտգործնախարարները ողջունել են միմյանց, իսկ այնուհետեւ անցել առանձնազրույցի: