Միջազգային 

Կիեւը հայտարարել է կրակի դադարեցման պատրաստակամության մասին

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի կողմից կրակի դադարեցման պատրաստակամության մասին, նշելով որ ուկրաինական կողմը բնակչության շրջանում անմեղ զոհեր թույլ չտալու համար պատրաստ է հրադադար հաստատել հակամարտության գոտում:

 

Միաժամանակ նա հայտնել է, որ Ուկրաինան կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ նշելով, որ նմանատիպ կարծիք են հայտնել նաեւ Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդը:

Վերջում նա ավելացրել է, որ հրադադարի հիմքում պետք է լինեն մինսկյան համաձայությունները, իսկ ուկրաինական կողմը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց ու երկխոսություն ծավալել բոլոր կողմերի հետ:

 

Նույն շարքից