Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիայի արտգործնախարարությունը հատուկ ուղերձ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ կոչ անելով միջազգային կառույցներին դատապարտել ահաբեկիչների կողմից իրականացվող բնակելի թաղամասերի հրետակոծումն, ինչպես նաեւ ահաբեկչական ցուցակում ընդգրկել Ջեշ ալ-Իսլամ ու Ջեբհա-Իսլամիա գրոհային խմբավորումները:
Միաժամանակ Ջեշ ալ-Իսլամի առաջնորդ Զահրան Ալյուշի համացանցի ժամանակավոր էջն արգելափակվել է ադմինիստրացիայի կողմից:
Շարունակվում է Դամասկոսի ու արվարձանների հրետակոծումն, հիմնական հարվածներն իրականացվել են քաղաքի արեւմտյան, արեւելյան ու հյուսիսային շրջաններում, ինչի հետեւանքով վիրավորվել է շուրջ 30 մարդ:
Ռազմական աղբյուրների տեղեկատվությամբ, վերջին օրերին սիրիական կառավարական ուժերի հատուկ գործողությունների շնորհիվ ոչնչացվել են հակառակորդի տասնյակ ականանետային ու հրթիռային հենակետեր, սակայն ամբողջությամբ լիկվիդացնել գրոհայիններին անհնարին է, քանի որ վերջիններս տեղակայված են առավել խիտ բնակեցված վայրերում, որոնց հրետակոծումը նոր զոհեր կգրանցի խաղաղ բնակչության շրջանում:
Հիմնական ռազմական գործողություններն ընթանում են Արեւելյան Ղութի շրջանում, Ջոբարում ու Թել-Քուրդում: Ջոբարում կառավարական ուժերը լիկվիդացրել են մի շարք ահաբեկիչների, այդ թվում՝ Ջեշ ալ-Իսլամ խմբավորման պայթուցիկ նյութերի հայտնի մասնագետ Քուտեյբա Քամելին:
Ռազմական գործողություններ են գրանցվել նաեւ Դամասկոս- Հոմս ավտոխճուղու երկյանքով, որտեղ ահաբեկիչների գրոհը հաջողվել է կասեցնել: