Միջազգային 

Քերին ուկրաինական հակամարտության հետագա սրման դեպքում սպառնացել է նոր պատժամիջոցներով

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU գործակալությունը, ԱՄՆ-ն ուկրաինական հակամարտության հետագա սրման պայմաններում պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:

Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, սպառնալով, որ հակամարտության ձգձգման դեպքում կսաստկացնի սահմանափակումները Ռուսաստանի ու նրա ներկայացուցիչների նկատմամբ:

 

Միաժամանակ նա նշել է, որ Միացյալ նահանգներն ու ԵՄ-ը միասնական դիրքորոշում ունեն ուկրաինական հարցում՝ հավաստելով որ իրենց միջեւ տարաձայնություններ գոյություն չունեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարարը շեշտել էր, որ երկիրը դեմ է Ուկրաինային զենք տրամադրելու տարբերակին, այնինչ, ԱՄՆ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես են եկել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու պահանջով:

 

 

Նույն շարքից