Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Մյունխենի միջազգային կոնֆերասի շրջանակներում Լիտվիայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ու Ոկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկկողմ հանդիպում են ունեցել:
Այդ մասին հայտնել են Լիտվայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, նշելով, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի իրաավիճակն ու ԵՄ-ի կողմից նրան օժանդակելու հեռանկարները:
Լիտվիայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի իրավիճակը սպառնում է ողջ աշխարհի անվտանգությանն ու պետք է անհապաղ դադարեցվի, իսկ Եվրոպան պետք է Ուկրաինային օծանդակություն ցուցաբերի:
Միաժամանակ Պորոշենկոն ու Գրիբաուսկայտեն Բուլղարիայի, Ֆինլանդիայի նախագահների ու ԱՄՆ փոխնախագահ Ջողեֆ Բայդենի հետ առանձին քննարկել են Ուկրաինական ճգնաժամը, որի ընթացքում Լիտվիայի նախագահը մասնավորապես ասել է.
«Լիտվիայի հարեւան Ռուսաստանը իրականացնում է ագրեսիա, հակամարտության գոտի է ուղարկում իր զինվորականներին ու ռազմական տեխնիկան, իր ազդեցությունը տարածաշրջանում պահպանելու նպատակով օգտագործում քաղաքական ու տնտեսական ճնշումներ հարեւանների նկատմամբ, ենթարկում նրանց բլոկադայի»:
Նա ընդգծել է, որ Եվրոպան չպետք է միայնակ թողնի Ուկրաինային, քանի որ նրան խժռելուց հետո Ռուսաստանը նման կերպ է վարվելու մյոււսների հետ՝ հիշեցնելով, որ Լիտվիան նմանատիպ իրավիճակում է եղել 20 տարի առաջ, բայց հաղթահարել է դժվարությունները: