ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Grammy-ի 47-րդ մրցանակաբաշխության ժամանակ հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ մշակույթի գործիչներին կոչ է արել միավորվել կանացն դեմ բռնության արշավին:
«Ձեզ հետ միասին մենք կարող ենք փոխել մեր մշակույթը, վերջ դնելով կանանց դեմ բռնությանը: Յուրաքանչյուր 4-րդ ամերիկուհին բռնության օբյեկտ է դառնում սեփական տանը»,-ասել է Օբաման, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ նախագահի ուղերձին հետեւել է Մադոննայի ելույթը, որը հանդիսատեսի առջեւ հայտնվել է ցլի կերպարանքով պարողների շրջապատում: