Ադրբեջանը չի մասնակցի մարտի 16-18-ին Երևանում կայանալիք «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է կառույցում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը:
«Չնայած ադրբեջանական կողմի բոլոր ջանքերին և փորձերին`որոշում կայացվեց նստաշրջանն անցկացնել Երևանում»,-ասել է Սուլեյմանովը` հավելելով, որ ադրբեջանական կողմը չի մասնակցելու դրան Հայաստանի «օկուպացիոն» քաղաքակության պատճառով: