Ամերիկայում բնակվող թուրքերին մտահոգել է հայկական համայնքի ու լոբբիի հերթական նախաձեռնությունը, որի թիրախում, ըստ թուրքերի, Թուրքիայի հետ համագործակցող խոշոր ընկերություններն են ու այն քաղաքական գործիչները, որոնք հրաժարվում են ճանաչել Ցեղասպանությունը, գրում է turkishny.com կայքը:
Ամերիկայում գործող թուրքական կազմակերպությունները պնդում են, որ Ցեղասպանությունը չճանաչելու դեպքում հայկական կազմակերպությունները կոչ են անելու բոյկոտել այդ ընկերությունների արտադրանքը:
Ըստ այդմ՝ հայկական կազմակերպություններն ավելի քան 200 նամակ են ուղարկել գործարար շրջանակներին, համալսարաններին ու կազմակերպություններին:
Նրանք կոչ են արել չեղյալ համարել Թուրքիայի ու թուրքական կազմակերպությունների հետ համագործակցությունը, հակառակ դեպքում խոստանալով, որ 2015թվականի Ապրիլի 24-ին ամերիկացիները կբողոքեն դրանց դեմ: