Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Լոնդունը գոհ է ուկրաինական ճգնաժամի կարգավորման «նորմանդական քառյակի» նախատեսվող բանակցությունների որուշումից, սակայն, գտնում է, որ հակամարտությունը մեղմացնելու համար անհրաժեշտ է շարունակել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ:
Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը:
«Մենք պետք է միասնական լինենք Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի դեմ: Գոհ ենք, որ երկխոսությունն ու բանակցությունները շարունակվում են, սակայն պետք է շարունակենք ճնշումը Ռուսաստանի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ չենք հանգել իրական արդյունքի»- նշել էր նա:
Ավելի վաղ Պյոտր Պորոշենկոյի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ փետրվարի 11-ին Մինսկում «նորմանդական քառյակը» շարունակելու է բանակցությունները, իսկ երկուշաբթի օրը արտգործնախարարների մակարդակով Բեռլինում ընթացել են բանակցությունների նախապատրաստման կոնսուլտացիաները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայում տեղի էր ունեցել Անգելա Մերկելի, Ֆրանսուա Օլանդի ու Վլադիմիր Պուտինի միջեւ բանակցությունները: Ինչպես հայտնել էր Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, Մերկելն ու Օլանդը միջամտել էին, որպեսզի թույլ չտան ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները: