Միջազգային 

Օբաման չի բացառում զենքի մատակարարումն Ուկրաինա

analitik.am

 

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռ չի ընդունել Ուկրաինային զենք մատակարարելու որոշում:

Այդ մասին նա հայտնել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսին, նշելով որ Ուկրաինայի արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ձախողման դեպքում Միացյալ նահանգները կվերանայեն ճգնաժամի հաղթահարման յուրաքանչյուր հնարավոր տարբերակ:

 

Միաժմանակ, ուկրաինական Ռադայում ԱՄՆ-ից ռազմական օգնություն ստանալու նպատակով նախատեսվում է քննարկումներ անցկացնել հատուկ խնդրագիր մշակելու համար:

 

Բացի այդ, Օբաման կրկին շեշտել է, որ Ռուսաստանի նմանատիպ դիրքորոշման պայմաններում կշարունակվի նրա նկատմամբ պատժամիջոցների կիրառումը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը գնալով ավելի մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա ու տանկեր է տրամադրում Դոնբասի աշխարհազորայիններին:

 

 

Նույն շարքից