Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Չինաստանը դեմ է Ուկրաինա զենքի առաքմանն ու խրախուսում է նորմանդական քառյակի նախատեսվող բանակցությունները:
Այդ մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Հուա Չունինը, նշելով որ Պեկինը օժանդակում է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման յուրաքանչյուր նախաձեռնություն՝ շեշտելով, որ Ուկրաինայի արեւելքին անհրաժեշտ է միայն խաղաղություն, ուստի զենքի մատակարարումը դատապարտելի է:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին իր հայտարարությունում չէր բացառել Ուկրաինային զենք մատակարարելու հավանականությունը, նշելով որ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի նպատակը Ուկրաինայի ինքնիշխանության ապահովում է:
Միաժամանակ Ռուսաստանի ԱԳՆ հայտարարություն էր տարածել, որ ԱՄՆ կողմից Ուկրաինային ինքնաթիռներ տրամադրելու դեպքում կխաթարվի միջազգային անվտանգությունն ու անմիջական սպառնալիք կստեղծվի Ռուսաստանի դեմ: