Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Կարեւոր է, որպեսզի ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը շարունակեն միասնական դիրքորոշում ցուցաբերել ուկրաինական ժգնաժամի հարցով վերսկսված դիվանագիտական ջանքերի առնչությամբ: Այս մասին փետրվարի 9-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Վաշինգտոնում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պատասխանելով հարցին, թե ինչը կարող է նրա համար «կարմիր գիծ» դառնալ՝ Ուկրաինա զենք ուղարկելու որոշում ընդունելու համար:
Մերկելը ընդգծել է, որ նշվածը կարող է նշանակել «հրադադարի հաստատում եւ որոշակի կանոնների հետեւում»: Որպես օրինակ, Անգելա Մերկելը հիշեցրել է Ուկրաինայի արեւելքում տեղական ընտրությունների անցկացման կարեւորության մասին:
Նշենք, որ փետրվարի 9-ին Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի երկկողմ հանդիպումը: