Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Վաշինգտոնն ընդհանրապես շահագրգռված չէ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու գործընթացում: Այդ մասին հայտնել Է Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության նախագահ Մարին Լե Պենը, նշելով որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է նրան տալ չեզոք ստատուս:
«Ուկրաինական ճգնաժամի հաղթահարումը բավականին դժվարին խնդիր է, սակայն այն կարելի է հաղթահարել Ուկրաինային չեզոք երկրի ստատուս շնորհելու դեպքում: Հակամարտության հիմքում ընկած է Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունը: Արեւմուտքը շատ ուշ սկսեց բանակցությունները Ռուսաստանի հետ, որոնք պետք է ընթանային դեռեւս Ղիրմի հանրաքվեից առաջ»,- նշել է Լե Պենը:
Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ նման պարագայում հնարավոր կլիներ առանց ավելորդ զոհերի պահպանել Ուկրաինայի տերիտորյալ ինքնիշխանությունն ու այնուհետեւ անցնել ֆեդերատիվ ռեփորմների իրականացմանը:
Վերջում նա ավելացրել է, որ Ուկրաինայում այժմ պետք է տեղակայվեն ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժեր, սակայն այդ հարցում անհրաժեշտ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ու ԱՄՆ-ի համաձայնությունն, որը ընդհանրապես շահգրգռված չէ խնդրի խաղաղ կարգավորմամբ, քանի որ միացյալ նահանգները հանդես են գալիս պատերազմի դիրքերից, իչպես դա տեղի ունեցավ Իրաքում, Լիբիայում ու Սիրիայում: