Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԻՊ-ի դեմ հարվածները անարդյունավետ ու անօրինական են:
Այդ մասին եգիպտական «Ալ-Ահրամ» պարբերականին տրված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ցավոք, արձանագրում ենք իրողությունն, որ հակաահաբեկչական կոալիցիայի ԻՊ գրոհայինների դեմ իրականացվող ավիահարվածները, նրանց ստրատեգիան չեն համապատասխանում իրական սպառնալիքի մասշտաբներին, ուստի միայն օդային հարվածներով հաջողության չեն հասնի: Նման գործողություննեն իրականացվում են առանց ՄԱԿ-ի անվտանգության կոմիտեի որոշման ու առանց Սիրիայի իշխանությունների համաձայնությամբ,- նշել է Պուտինը:
Միաժամանակ Պուտինը ընդգծել է, որ Սիրիայում ու Իրաքում ընթացող իրադարձություններն ԱՄՆ-ի ու Եվրոպական երկրների անպատասխանատվության, երկակի ստանդարտների ու տարածաշրջանային հարցերին միակողմանի միջամտության կոպիտ խախտում է, երբ ահաբեկիչներին փորձում են տարանջատել «լավերի ու վատերի»: