Միջազգային 

Ջեյմս Ուորլիքը ողջունել է Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպաններին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է Հայաստանում և Ադրբեջանում նշանակված ԱՄՆ նոր դեսպաններին: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

 

«Մենք ողջունում ենք երկու նոր դեսպաններին՝ Հայաստանում Ռիք Միլզին և Ադրբեջանում Բոբ Սեկուտային: Անհամբեր սպասում եմ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Ձեզ հետ միասին աշխատելուն»,- գրել է ամերիկացի համանախագահը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ Սենատը 2014թ. դեկտեմբերի 16-ին հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլզի թեկնածությանը: Միլզը Հայաստանում փոխարինում է Ջոն Հեֆերնին, ով Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2011-ի աշնանից, սակայն արդեն ավարտել է առաքելությունն ու մեկնել երկրից:

Նույն շարքից