Միջազգային 

Լեհաստանը դեմ Է արտահայտվել Ուկրաինային զենք մատակարարելուն

Լեհաստանի պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակն Ուկրաինային զենքի մատակարարումը համարել Է ծայրահեղ միջոց, որից հարկ Է խուսափել, քանի որ դա կարող Է հակամարտության հետագա սաստկացում հրահրել Դոնբասում: Ինչպես հաղորդում Է Reuters-ը, այս կարծիքը նա հայտնել Է լեհական Jedynka ռադիոկայանի եթերում:


Տեղական Gazeta Wyborcza հրատարակությանը տված հարցազրույցում Սեմոնյակն ասել Է, որ Լեհաստանն Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարելու պլաններ չունի:


Մինչդեռ Սեմոնյակն ավելի վաղ հայտարարել Էր, որ եթե ԱՄՆ-ն ՈՒկրաինային զենք մատակարարելու որոշում ընդունի, ապա Լեհաստանը պատրաստ կլինի պաշտանել ամերիկացի իր գործընկերներին: Այդ մասին ասված Է The Financial Times-ի փետրվարի 9-ի հոդվածում: 


«Ռուսաստանը պետք Է ուշադրության առնի, որ ԱՄՆ-ը կամ Արեւմուտքի երկրներն, ընդհանուր առմամբ, կարող են Ուկրաինային զենք մատակարարելու որոշում ընդունել, բայց այդ խաղաքարտը, որն ունի Արեւմուտքը, կարող Է օգտագործվել ապագայում, եթե ոչ այսօր: Լեհաստանի դիրքորոշումն այս Է՝ մենք չենք կարծում, որ այդ խաղաքարտը երբեք չի օգտագործվի»,-հայտարարել Է նա:

Նույն շարքից