Միջազգային 

Չայկան հրաժարվել է Կիևին փոխանցել Յանուկովիչին

Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան Կիեւին չի հանձնի Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին եւ նրա կողմնակիցներին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:


«Մենք անպայման կպատասխանենք Ուկրաինայի գլխավոր դատախազության մեր գործընկերների հարցմանը: Մեր պատասխանը բացասական կլինի, քանի որ այդ մարդկանց քրեական հետապնդման մեջ տեսնում ենք քաղաքական դրդապատճառներ»,-հայտարարել է Չայկան:


Նրա խոսքով՝ Մոսկվան կարող է գործել ելնելով միջազգային իրավական նորմերից:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յերեման դիմել է իր ռուս գործընկերոջը՝ Յուրի Չայկային՝ խնդրելով ուկրաինական կողմին հանձնել Վիկտոր Յանուկովիչին եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք այժմ գտնվում են ՌԴ տարածքում:

Նույն շարքից