gazeta.ru-ն վկայակոչելով Կրեմլի կայքը՝ տեղեկացնում է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի անկախ արտաքին քաղաքականություն վարելու մասին ՝ չնայած ճնշմանը:
«Այսօր՝ բարդ միջազգային իրադրության պայմաններում, հատուկ նշանակություն է ստանում արդյունավետ, գործնական արդյունքների վրա հիմնված Արտաքին գործերի նախարարության, դեսպանատների, գլխավոր հյուպատոսարանների և այլ արտասահամանյան ներկայացուցչությունների աշխատանքը: Այն երաշխիք է, որ Ռուսաստանի Դաշնությունը, չնայած առկա ճնշումներին, այսուհետ նույնպես կիրականացնի անկախ արտաքին քաղաքականություն, որը համապատասխանում է մեր ժողովրդի հիմնարար շահերին և համընթաց է համաշխարհային անվտանգության և կայունության ապահովմանը»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի աշխատակիցներին և վետերաններին ուղղված շնորհավորական ուղերձում: