Միջազգային 

Ադրբեջանը ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել

 ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ Ադրբեջանը հայտ է ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցեւը:


Նրա խոսքով՝ Ադրբեջանից բացի, դիտորդի կարգավիճակ ստանալու համար դիմում են ներկայացրել նաեւ Սիրիան, Բելառուսը,  Հայաստանը եւ Բանգլադեշը։ Մեզենցեւը հայտնել է, որ 2013թ. մարտին Ուկրաինայի ԱԳՆ-ն դիմել էր կազմակերպության երկխոսության գործընկերոջ կարգավիճակ  ստանալու համար, իսկ 2014թ. այդ հայտը բանավոր կերպով հաստատվել է։ «Մեզ  համար շատ կարեւոր են այդ դիմումները եւ կազմակերպության նկատմամբ առկա հետաքրքրությունը։ Դա վկայում է այն մասին, որ  Շանհայի համագործակցության կազմակերպությունը ազդեցիկ է եւ տարածաշրջանում հեղինակություն է վայելում»։

Նույն շարքից