Միջազգային 

ՌԴ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի ղեկավարների օգնականները կհանդիպեն Մինսկում

analitik.am

Փետրվարի 10-ի երեկոյան Մինսկում  նախատեսվում Է անցկացնել «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա) երկրների ղեկավարների օգնականների հանդիպումը: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրազեկ մի աղբյուր:


«Այսօր երեկոյան այնտեղ պետք Է հավաքվի շփման խումբը, ինչպես նաեւ հանդիպում պետք Է անցկացվի նախագահների օգնականների մակարդակով: Մեր կողմից մասնակցում Է Յուրի Վիկտորովիչ Ուշակովը»,- ասել Է գործակալության զրուցակիցը:  


Բացի այդ, նշել Է աղբյուրը, այդ հանդիպմանը կմասնակցի նաեւ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը, որը նախօրյակին Բեռլինում Ռուսաստանը ներկայացրել Էր «նորմանդական քառյակի» արտաքին գործերի փոխնախարարների հանդիպմանը:

Նույն շարքից