Իրանն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել միջազգային միջնորդների հետ միջուկային բանակցություններում, և այժմ Արևմուտքի հերթն է՝ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Հնդկաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է Իրանի նախագահի կայքը։
Վերջինս Թեհրան է ժամանել երեկ՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
2013 թվականի նոյեմբերին Ժնևում Իրանն ու միջնորդ «վեցյակը» պայմանավորվել էին համաձայնագիր պատրաստել, որը կերաշխավորեր Թեհրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը:
Այդ հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են և երկարաձգվել են մինչև հուլիս: