Միջազգային 

Ուկրաինական Ռադան կողմ է քվեարկել գլխավոր դատախազի հրաժարականի որոշմանը

Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունել է «Ուկրաինայի նախագահի՝ Վիտալի Յարեմային Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնից ազատելու որոշմանը համաձայնություն տալու մասին» որոշումը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:


Այս որոշմանը կողմ են քվեարկել նիստին գրանցված 373 պատգամավորներից 291-ը: Ամբողջ կազմով չի քվեարկել «Ընդդիմադիր բլոկ» կուսակցության խմբակցությունը:

Նույն շարքից