Միջազգային 

Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպանը կզբաղվի այդ երկրում ժողովրդավարության զարգացմամբ

analitik.am

Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտան հանդես է եկել ադրբեջանական ժողովրդին ուղղված ողջույնի խոսքով:


Ողջույնի տեսադիմումում Սեկուտան նշել է այն հիմնական ոլորտները, որոնց շուրջ համագործակցությունը նա մտադիր է ամրապնդել իր պարտականություններին անցնելուց հետո:


«Հիմնական առաջնայնություններն են տարածաշրջանային անվտանգությունը,տնտեսական զարգացումը, երիտասարդությանն աշխատանքով ապահովումը, ինչպեսնաեւ ժողովրդավարության զարգացումը», - ասվում է երեքշաբթի ԱՄՆ-ի դեսպանատան Facebook-ի էջում տեղադրված դիմումում:


Դեսպանի խոսքով` կարեւոր է մարդկանց միջեւ շփումների ամրապնդումը` երկրների մերձեցման համար:


«Բոլոր այդ առաջնայնություններն առանցքային են Ադրբեջանի կայունության համար», -ընդգծել է Սեկուտան, եւ հավելել, որ անհամբերությամբ է սպասում Ադրբեջան ժամանելուն:

Նույն շարքից