Միջազգային 

Տուրչինովը հարձակողական գործողությունները ղեկավարելու համար ժամանել է Մարիուպոլ

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ուկրաինական ազգային գվարդիայի ստորաբաժանումները ճեղքել են աշխարհազորայինների պաշտպանությունն ու հարձակողական գործողություններ ծավալել Մարիուպոլի ուղղությամբ:

Այդ մասին հայտնել են Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունից, նշելով, որ ռազմական գործողությունները գլխավորելու համար Մարիուպոլ է ժամանել Ալեքսանդր Տուրչինովը, ով նպատակ ունի կորդինացնել ուժայինների հարձակողական գործողությունները:

 

Ավելի վաղ ուկրաինական «Ազով» գումարտակի զինվորականները հայտնել էին, որ ճեղքել են աշխարհազորայինների պաշտպանությունն ու գրավել  Շիրոկինո, Պովլոպոլ ու Կոմինտերնիվո բնակավայրերը՝ ավելացնելով, որ կողմերը մարտերի ընթացքում միմյանց դեմ օգտագործում են տարբեր տրամաչափի զենք, զրահատեխնիկա ու հրետանի:

 

Սակայն, աշխարհազորայինների շտաբից ժխտել էին այդ լուրերը, հայտնելով, որ Շիրոկինո բնակավայրի մոտ ներկայումս ընթանում են արյունալի մարտեր:

 

 

Նույն շարքից