Միջազգային 

Նավթի գների պայքարում Սիրիան չի կարող անդամագրվել ԵՏՄ-ին

analitik.am

Սիրիական իշխանությունները 2015թ.-ի հունվարի վերջին ու փետրվարի սկզբին երկու անգամ ցանկություն են հայտնել անդամագրվել ԵՏՄ-ին:

Հատկանշական է, որ նման ցանկությունը հնչում է լրատվամիջոցներում տեղ գտած լուրերի փոնում, ըստ որի, Ռուսաստանը Սիրիայի ապագա ճակատագրի հարցով գաղտնի բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի հետ:

 

Շրջանառվող լուրերի համաձայն, Սաուդյան թագավորությունը Բաշար Ասադի վարչակարգի տապալման դեպքում պատրաստ է բարձրացնել նավթի համաշխարհային գները: Քաղաքական ինտրիգում ներքաշվել է նաեւ ԵՏՄ անդամ Ղազախստանը:

 

ԵՏՄ-ին անդամագրվելու սիրիական իշխանությունների վերջին հայտարարությունները պատահականություն չեն, Դամասկոսը ԵՏՄ-ին անդամագրվելու ցանկություն հայտնելով՝ փորձում է միաժամանակ պարզել Կրեմլի վերաբերմունքը սիրական հարցում:

Սաուդյան Արաբիան, որ տիրապետում է 733 միլիարդ դոլար պահուստի, դեռ երկար ժամանակ կարող է պահպանել նավթի ներկա գները՝ միաժամանակ հարվածելով նավթաարդյունաբերող երկրներին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ սիրիական հարցում գործարքների չի գնալու ու օժանդակելու է Բաշար Ասադի վարչակարգին:

 

Նույն շարքից