Միջազգային 

Մինսկում սկսվել են Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի բանակցությունները

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Բելոռուսի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող արտգործնախարարության ընդունելությունների տանը սկսվել են Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման կոնտակտային խմբի բանակցությունները:

 

Ընդունելությունների տան շրջակայքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, շրջակայքը վերահսկվում է իրավապահների կողմից:

 

Բանակցություններին մասնակցում են Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներ Դենիս Պուշլինն ու Վլադիսլավ Դեյնեւոն, Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման, Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովն ու ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին:

 

 

Նույն շարքից