Միջազգային 

Մարին Լե Պեն. «Միացյալ նահանգներն ու նրա լաքեյները պատերազմ են հրահրում Եվրոպայում»

analitik.am

ԱՄՆ-ն ու նրա լաքեյները պատերազմ են հրահրում Եվրոպայում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը, նշելով, որ Միացյալ նահանգների նպատակն ոչ թե ուկրաինական հակամարտության կարգավորումն է, այլ Եվորպայում պատերազմի սանձազերծումը:

 

«Եվրոպական լիդերները շարունակում են հետեւել ԱՄՆ-ի հրահանգներին, Եվրոպան ու Միացյալ նահանգներն ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու փոխարեն, կրակի վրա յուղ են լցնում՝ փակելով աչքերը ուկրաինկան զինուժի կողմից խաղաղ բնակչության ռմբակոծությունների առջեւ: Մեր կուսակցությունը Ուկրաինայի հարցում իրեն չի դրսեւորում ինչպես ամերիկյան լաքեյներ, որոնց նպատակը պատերազմի սանձազերծումն ու ՆԱՏՕ-ի միջոցով Ռուսաստանի սահմաններին մոտենալն է»,- ընդգծել է Լե Պենը:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ներկա քաղաքականությունը սուր քննադատության է արժանացել նաեւ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի կողմից, ով հայտարարել է, որ ամերիկյան մոտեցումը միակողմանի ու անհեռանկարային է, միաժամանակ, նշելով, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն անարդյունավետ ու անհեռանկարային են:

 

Նույն շարքից