Միջազգային 

Շվեյցարացի նեոնացիստները ֆինանսավորում են ուկրաինական ազգայնականներին

analitik.am

Շվեյցարական նեոնացիստները օժանդակում են Դոնբասում մարտնչող արմատական կազմակերպություններին: Շվեյցարիայի Ժնեւ, Վո, Վալե ու Սան-Հալեն շրջաններից նրանց ուղարկվում է դրամ ու դեղորայք:

Այդ մասին հայտնում է շվեյցարական Tages-Anzeiger. պարբերականը, նշելով, որ շվեյցարական ակտիվիստները ամռանը ստեղծել են Misanthropic Division («Человеконенавистническая дивизия») ուկրաինական կազմակերպության մասնաճյուղը, որի անդամները պաշտում են Հիտլերին ու Ռեյխի զորքերին:

 

Վերոհիշյալ կազմակերպությունը Ուկրաինայում համարվում է ռուսաստանյան կողմնորոշում ունեցողների դեմ պայքար ծավալող ամենաարմատական կազմակերպոթյունը:

Կազմակերպության անդամների մեծ մասը նախկին դատապարտյալներ են, որոնք մայդանի դեպքերին առաջինն են դիմել զենքի, իսկ այժմ մարտնչում են ազգայնական գումարտակների շարքում:

 

Ուկրաինական ազգայնական ամենահայտնի «Ազով» գումարտակում մարտնչում են ուկրաինական ու օտարերկրյա ամենահայտնի նեոնացիստները: Գումարտակը իր դրոշին կրում է նացիստական խորհրդանիշ, ինչպես նաեւ լրատվամիջոցները պարբերաբար հայտնել են գումարտակի կողմից Մարիուպոլում ու շրջակա տարածքներում խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունների ու անօրինականությունների իրականացնելու մասին:

 

 

 

 

 

Նույն շարքից