Միջազգային 

Սիրիական օդուժը վնասազերծել է Ջեշ ալ –Իսլամ խմբավորման 6 հրամանատարների

analitik.am

 

Ինչպես հայտնում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիայի կառավարական ուժերը արդեն 6-րդ օրն է, ինչ շարունակում են ռազմական գործողությունները Արեւելյան Ղութում, ինչի արդյունքում նրանց հաջողվել է առաջխաղացում գրանցել Ռեյհանի պլանտացիաների շրջանում: Թել-Սավան շրջանում կառավարական ուժերը հետ են մղել Ջեշ ալ- Իսլամ խմբավորման 2 անընդմեջ հարձակումներն, իսկ այնուհետեւ, զարգացնելով հաջողությունը, գրավել են մի շարք հենակետեր:

 

Վերջին տեղեկությունների համաձայն նախօրեին սիրիական օդուժի հարվածների հետեւանքով վնասազերծվել է Ջեշ ալ Իսլամ խմբավորման պարագլուխ Զահրան Ալյուշի հարազատ եղբայրն ու դաշտային 5 հրամանատարներ:

Այսօր իրականացված հարձակումները ուղեկցվել են սիրիական օդուժի ու հրետանու օժանդակության պայմաններում, օդուժի ճշգրիտ հարվածների շնորհիվ ոչնչացվել է Դումում գտնվող ու գրոհայիններին սպասարկող ռազմական հոսպիտալը:

 

Ջոբարում ակտիվ ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, ընթանում են դիրքային մարտեր:

Արբինում ԱՆ-Նուսրա խմբավորման գրոհայինների կողմից առեւանգվել է ազգային համերաշխության կոմիտեի տեղի ներկայցուցիչը:

 

 

Նույն շարքից