Միջազգային 

ԱՄՆ կոնգրեսականներն Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին օրինագիծ են պատրաստել

analitik.am

 

ԱՄՆ-ի Կոնգրեսը նոր օրինագիծ է պատրաստել, որով նախատեսվում է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ զենք մատակարարելու տեսքով, տեղեկացնում է Взгляд-ը:

 

Այդ փաստաթղթի համահեղինակներն են Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Մեկ Թոռնբերին և կոնգրեսական Ադամ Սմիթը:

 

Նրանք առաջարկում են Կիևին ռազմական օգնություն տրամադրել, ինչը կներառեր զենքի ու տեխնիկայի մատակարարում, ինչպես նաև՝ ուսումնական ծրագրերի կազմակերպում:

 

Այդ քայլերի համար նախատեսված ծախսերը կազմելու են 1 մլրդ դոլար:

 

Անցյակ տարի ԱՄՆ-ի Կոնգրեսն արդեն պատրաստել էր «Ուկրաինայի ազատությանն աջակցելու մասին» օրենքը, որը, մասնավորապես, առաջարկում էր մասշտաբային պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ ու ռազմական օգնություն Կիևին:

Նույն շարքից