Միջազգային 

Պորոշենկոն հանդես է եկել հայտարարությամբ

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Մինսկ է գնում, որպեսզի առանց որևէ պայմանի հրադադարի ռեժիմ հաստատի և քաղաքական երկխոսություն սկսի: Այդ մասին հաղորդվել է Ուկրաինայի նախագահի կայքում, գրում է gazeta.ru-ն:

 

«Մենք երկրի ներսում կհասնենք փոխզիջման: Մենք պետք է պաշտպանենք խաղաղությունը, պաշտպանենք Կրամատորսկ քաղաքի անդորրը, պետք է պաշտպանենք Ուկրաինան: Եվ հենց այդ պատճառով եմ ես գնում Մինսկ՝ անմիջապես առանց որևէ պայմանի անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատելու և քաղաքական երկխոսություն սկսելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նախօրեին Մինսկում կայացել է ուկրաինական ճգնաժամի հարցով կոնտակտային խմբի հանդիպումը, որի ընթացքում, աղբյուրների փոխանցմամբ, համաձայնություն է ձեռք բերվել հրադադար հաստատելու մասին:

Նույն շարքից