Միջազգային 

Ուկրաինայում տիրող իրավիճակը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով․ Լավրով

analitik.am

Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն Կիևի և հարավ-արևելքի միջև։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС գործակալությունը։

 

Ըստ ՌԴ արտաքին գործերի նախարարության ղեկավարի՝ պետք է պայմանավորվածություն լինի ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների հետ աշխարհազորայինների կողմից վերահսկվող հատվածներում դիտորդություն իրականացնելու վերաբերյալ։

 

Նախարարը նշել է, որ այժմ փորձ է արվում սսոցիալական, տնտեսական, ինչպես նաև ռազմական ճնշում գործադրել Դոնբասի նկատմամբ։ 

Նույն շարքից