Միջազգային 

Իսրայելի և Լեհաստանի նախագահները հրաժարվել են մայիսի 9-ին Մոսկվա այցից

analitik.am

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը և նրա լեհ գործընկեր Բրոնիսլավ Կոմորովսկին հայտարարել են, որ մայիսի 9-ին չեն մեկնի Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին, հայտնում է rosbalt.ru-ն։

 

«Մայիսի 9-ին նախագահը, ցավոք, չի կարող լինել այնտեղ»,- հայտնել է Իսրայելի նախագահի՝ արտասահմանյան ԶԼՄ-ների հետ կապերի խորհրդական Ջեյսոն Փերլմանը։

 

ՌԴ-ում Լեհաստանի դեսպան Կատաժինա Պելչինսկա Նալենչը, հայտնելով նախագահի՝ Մոսկվա կատարելիք այցից հրաժարվելու մասին, մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Ընդ որում՝ նա նշել է, որ իր համար այդ որոշումն անսպասելի չի եղել։

Նույն շարքից