Միջազգային 

ԼՂ հիմնահարցը կքննարկվի Ֆինլանդիայում

analitik.am

 Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խումբը մեկնում է Հելսինկի: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:


«Ֆինլանդիան Մինսկի խմբի անդամ է, և մենք այսօր կժամանենք Հելսինկի խորհրդատվության համար: Ակնկալում եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կլինի տեղեկատվության փոխանակում»,- գրել է Ուորլիքը:


Համանախագահները վերջերս Մյունխենում էին, որտեղ հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նրանք, ինչպես այս, այնպես էլ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Տադիչի հետ հանդիպումների արդյունքներով հայտարարություն էին տարածել: Համանախագահները ծրագրում են փետրվարի վերջին նաեւ ԼՂ հակամարտության տարածաշրջան այցելել:   

Նույն շարքից