Միջազգային 

Պատրաստ ենք երկրում ռազմական դրություն հաստատելու մասին որոշում ընդունել. Պորոշենկո

analitik.am

Ուկրաինան պատրաստ է ռազմական դրություն սահմանել Դոնբասում՝ կոնֆլիկտի սրման դեպքում, հայտարարել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն կառավարության նիստի ընթացքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

«Կարող եմ նշել, որ և՛ ես, և՛ կառավարությունը, և՛ Գերագույն ռադան պատրաստ ենք երկրում ռազմական դրություն հաստատելու մասին որոշում ընդունել»,- ասել է նախագահը:

 

Նրա խոսքով՝ Ուկրաինան պետք է պատրաստ լինի երկու տարբերակին էլ՝ «և՛ խաղաղությանը, և՛ երկիրը պաշտպանելուն»:

 

Նա նաև նշել է, որ հակամարտության դիվանագիտական լուծման հնարավորությունը վերջնականորեն կպարզվի Մինսկում հանդիպումից հետո:

Նույն շարքից