Միջազգային 

Ֆրանսիան փակում է իր դեսպանատունը Եմենում

analitik.am

Ֆրանսիան ժամանակավորապես փակում է իր դեսպանատունը Եմենում և կոչ է անում իր քաղաքացիներին հեռանալ երկրից: Այս մասին փետրվարի 11-ին հաղորդագրություն է հրապարակվել Սանայում ֆրանսիական դեսպանատան կայքում: Հայտարարության մեջ նշվել է, որ նման որոշում ընդունվել է Եմենում վերջերս տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների պատճառով: Դեսպանատունը փակվում է փետրվարի 13-ից:


Ավելի վաղ իրենց դեսպանատների փակման մասին հայտարարել էին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ:

 

Հունվարին շիա ապստմաբները հարձակում էին գործել նախագահական նստավայրի վրա: Այն գրավելուց հետո շիաներին հաջողվել էր համաձայնության գալ իշխանությունների հետ: Նրանց պայմաններից մեկն էր պաշտոններ զբաղեցնել կառավարությունում: Կարճ ժամանակ անց երկրի Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալիդ Մահֆուզը հրաժարական էին տվել:

Նույն շարքից