Միջազգային 

Սահակաշվիլին նշանակվել է Պորոշենկոյի գլխավոր խորհրդական

analitik.am

 

Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալությունը, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նշանակվել է Պորոշենկոյին առընթեր Ուկրաինայի միջազգային հարցերով խորհրդի քարտուղար:

Լրատվամիջոցների տվյալներով, Սահակաշվիլու նշանակման մասին Պորոշենկոն հայտարարելու է չորեքշաբթի օրը:

 

Միաժամանակ Սահակաշվիլու «Ազգային միասնություն» կուսակցության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ներկայումս չի կարող պարզաբանումներ տալ Սահակաշվիլու նշանակման մասին, իսկ խորհրդարանում կուսակցության ներկայացուցիչ Գոգա Խաչիձեն հայտնել է, որ չի տիրապետում նման տեղեկության:

 

Նույն շարքից