Միջազգային 

Բարաք Օբամա. Խորհրդային անցյալը Պուտինին խանգարում է բարելավել Ռուսաստանի իրավիճակը

analitik.am

Ինչպես տեղեկացնում է BuzzFeed պարբերականը, Պուտինի խորհրդային անցյալը խանգարում է նրան վերակառուցել Ռուսաստանը:

Այդ մասին հայտնել է ԱՄն-ի նախագահ Բարաք Օբաման, նշելով, որ Պուտինը ներկա խնդիրները դիտում է սառը պատերազմի տեսանկյունից, միաժամանակ ավելացնելով, որ Ռուսաստանի թույլ տնտեսությունը հարվածում է նաեւ Միացյալ նահանգներին:

 

ԱՄՆ առաջնորդը գտնում է, որ Ռուսաստանի նախագահի մեկ ոտքը դեռ խորհրդային անցյալում է, իսկ Պուտինի անհատականության ձեւավորմանը մեծապես նպաստել է հատուկ ծառայություններում նրա աշխատանքը:

 

Միաժամանակ Օբաման գտնում է, որ Ռուսաստանին ուներ հնարավորություն վերականգնել ու զարգացնել տնտեսությունն ու ամրապնդել հարաբերությունները հարեւան երկրների հետ, սակայն, Պուտինը ընտրել է խորհրդային երկրին բնորոշ ագրեսիվ քաղաքականությունը:

 

Վերջում նա ավելացրել է, որ Ռուսաստանի թուլությունը ԱՄՆ-ի շահերից չի բխում, քանի որ վերջնական արդյունքում Պուտինը կարող է վերադառնալ զավթողական- կայսերապաշտական քաղաքականությանը, որը տեղ չունի 21-րդ դարում:

 

 

 

 

 

Նույն շարքից