Միջազգային 

Օբաման դիմել է Կոնգրեսին ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԻՊ խմբավորման դեմ ռազմական գործողություններ սկսելու համար դիմել է Կոնգրեսին:

 

«Ես ԱՄՆ կոնգրեսին հղղել եմ ԻՊ խմբավորման ոչնչացման երկարաժամկետ ստրատեգիան», -ասվում է Օբամայի ուղերձում:

Փաստաթղթում նշվում է, որ ահաբեկիչների ոչնչացումը նախատեսված է առաջին 3 տարվա ընթացքում, իսկ ամերիկյան զինծառայողների ցամաքային տեւական ռազմական գործողությունների մասնակցությունն արգելվում է:

 

Reuters գործակալության տեղեկություններով, Կոնգրեսում սպասվում են վիճաբանություններ այս թեմայի կապակցությամբ: Մասնավորապես, դեմոկրատները դեմ են Մերձավոր Արեւելքում ցամաքային ռազմական գործողությունների ծավալմանը, իսկ հանրապետականների մեծ մասը ցանկանում է ԻՊ ահաբեկիչների դեմ օգտագործել ամերիկյան ցամաքային ուժերը:

 

Հիշեցնենք, որ Միջազգային հակաահաբեկչական կոալիցիան ղեկավարող ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը 2014թ-ի սեպտեմբերից ավիահարվածներ են իրականացնեւմ Իրաքում ու Սիրիայում տեղակայված ԻՊ գրոհայինների հենակետերի ուղղությամբ:

 

 

Նույն շարքից